Այլ մարդու անունով գրանցված ֆուտբոլիստը ձերբակալվել է խաղի ժամանակ, թիմին գրանցվել է պարտություն

17:12   21 օգոստոսի, 2018

«Յունիոր Կիմբերի» եւ «Սպորտ Խուանտա» թիմերի միջեւ ֆուտբոլի Պերուի Գավաթի հանդիպումը դադարեցվել է ոստիկանների միջամտության պատճառով:

The Sun-ի համաձայն՝ «Յունիոր Կիմբերիի» հարձակվող Սեսար Մոնտալվով ձերբակալվել է հանդիպման ժամանակ: Ֆուտբոլիստը մեղադրվում է այլ մարդում անունով ապերլու համար: Նշվում է, որ Մոնտալվոն 2 տարի գրանցված է եղել այլ մարդու անուն եւ ազգանունով:

Իրականում ֆուտբոլիստի անունը Խոսե Կոնտրերաս է, սակայն նա չի ընդունել մեղադրանքը:

«Ես ֆուտբոլիստ եմ, այլ ոչ հանցագործ»,- ասել է խաղացողը:

Հանդիպումը դադարեցվել է «Սպորտ Խուանտայի»՝ 2:0 հաշվով առավելության ժամանակ եւ չի շարունակվել: «Յունիոր Կիմբերիին» գրանցվել է տեխնիկական պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։