Լոնդոն-2012. Սեքսը՝ Օլիմպիական ավանի սիրված զբաղմունք

16:59   9 օգոստոսի, 2012

Մարզիկները, մարզիչները եւ երկրպագուները երկար տարիներ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի մարզիկների առօրյան Օլիմպիական խաղերի ժամանակ:

Մարզիկներից մեկը խոստովանել է, որ Լոնդոնի Օլիմպիական ավանում բնակվող անձինք, եթե նույնիսկ իրենց զրկում են ալկոհոլից ու վնասակար սնունդից, միեւնույն է երբեք չեն հրաժարվում սեքսից:

«Բոլոր այն մարզիկները, ովքեր հայտարարում են, որ չեն հետաքրքրվում եւ զբաղվում նման բաներով` ստում են: Թե՛ նրանք, թե՛ Խաղերի կազմակերպիչները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները զբաղվում են սեքսով»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է օլիմպիական չեմպիոնն ու Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակիցը:

Նրա խոսքով՝ մարզիկները հաճախ ընտրություն են կատարում Օլիմպիական ավանում աշխատող կամավորների միջեւ:

«Նրանք հարցնում են, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում: Մենք հրավիրում ենք նրանց՝ տեսնելու մեր սենյակը: Իհարկե, իրականում նրանց չեն հետաքրքրում մեր սենյակները: Աղջիկներին դուր են գալիս մարզիկները: Կամավորներ միշտ լինում են»,- ավելացրել է օլիմպիական չեմպիոնը, որի անունն այդպես էլ չի հրապարակվել: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.