Պրեմյեր լիգա. «Լիվերպուլի» երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

00:50   21 օգոստոսի, 2018

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Քրիսթալ Փելասի» տուգանային հրապարակում կանոնները խախտեցին «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի նկատմամբ: 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները:

Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն:

«Լիվերպուլը» 6 միավորով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին», «Չելսիին», «Ուոթֆորդին», «Տոտենհեմին» եւ «Բորնմութին», իսկ գոլերի տարբերությամբ (6:0) երկրորդ տեղում է: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է (8:1):

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Ջեյմս Միլներ, 45, 11մ, Սադիո Մանե, 90+3

Հեռացում՝ Աարոն Վան-Բիսակա («Քրիսթալ Փելաս»), 75



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։