Հարի Քեյն. «Տոտենհեմի» զարգացումը շարունակելու միակ միջոցը հիմա տիտղոս նվաճելն է

20:41   20 օգոստոսի, 2018

«Տոտենհեմի» զարգացումը շարունակելու միակ միջոցը հիմա տիտղոս նվաճելն է, հայտարարել է լոնդոնյան ակումբի եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը: Հյուսիսային Լոնդոնը ներկայացնող թիմը 2008 թվականից հետո տիտղոս չի նվաճել:

«Մենք կարճ ժամանակում մեծ հաջողություններ ենք ունեցել, բայց անհրաժեշտ են տիտղոսներ: Հիմա մենք արդեն այդքան երիտասարդ չենք: Բոլորն են հասնում այն տարիքին, երբ դառնում են ավելի փորձառու եւ ձգտում են կոչումների: Թիմը ցանկանում է նվաճել հնարավոր ամեն ինչ, բայց երկու հաղթանակից առաջնությունը սկսելը նույնպես շատ կարեւոր է»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին», 3:1 հաշվով՝ «Ֆուլհեմին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։