«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

10:45   20 օգոստոսի, 2018

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 20-ին կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 2 տուրերում Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու սեւերով ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ գրոսմայստերն ունի 1.5 միավոր եւ Մագնուս Կարլսենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)  

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։