«Փյունիկը» կարմիր քարտ ստանալուց հետո կամային հաղթանակ տարավ «Արարատ- Արմենիայի» նկատմամբ

23:38   19 օգոստոսի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրը եզրափակվեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, որտեղ «Փյունիկը» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Ընդ որում՝ դաշտի տերերը կամային հաղթանակ տարան կարմիր քարտ ստանալուց հետո:

37-րդ րոպեին «Փյունիկը» մնաց 10 խաղացողներով, իսկ «Արարատ-Արմենիան» 11 մետրանոցից բացեց հաշիվը: Աչքի ընկավ բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը: Առաջին խաղակեսի վերջնամասում Անդրեյ Տալալաեւի թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփեց եւս 2 գոլ: «Փյունիկից» աչքի ընկան Հովհաննես Իլանգյոզյանը, ռուս պաշտպան Վիտալի Ստեժկոն եւ փոխարինման դուրս եկած կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն:

«Փյունիկն» առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ընթացիկ առաջնությունում, իսկ «Արարատ-Արմենիան» 3 խաղից հետո ունի 3 միավոր:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

Օգոստոսի 19

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 3:1

Հովհաննես Իլանգյոզյան, 45, Վիտալի Ստեժկո, 58, Մոհամեդ Կոնատե, 85 – Իվայլո Դիմիտրով, 39 (11մ)

Հեռացում՝ Ռոբերտ Մինասյան, 37 («Փյունիկ»)

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արտակ Դաշյան, 39

«Արարատ» - «Շիրակ»՝ 0:0

Օգոստոսի 18

«Լոռի» - «Արցախ»՝ 3:2 

Դոնել Դեսիրե, 29, 43 Վիգեն Ավետիսյան, 49 – Գրիգոր Աղեկյան, 70, Վարդան Մովսիսյան, 74 (ինքնագոլ)

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։