«Շիրակը» մեկ միավոր տարավ Երեւանից

18:22   19 օգոստոսի, 2018

Երեւանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում: Հանդիպումը կայացավ Երեւանի «Նաիրի» ստադիոնում:

Այս ոչ ոքիից հետո «Արարատը» 4 միավորով հավասարվեց առաջատար Վանաձորի «Լոռիին», իսկ «Շիրակը» գրանցեց երրորդ անընդմեջ ոչ ոքին եւ հավաքեց 3 միավոր:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 0:0

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։