«Արարատ-Արմենիան» եւս 2 նորեկ ունի արտասահմանից (ֆոտո)

17:10   19 օգոստոսի, 2018

«Արարատ-Արմենիան» ունի եւս 2 նորեկներ: Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկին միացել են մակեդոնական արմատներով ֆրանսիացի պաշտպան Ալեքսանդր Դամչեւսկին եւ 29-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Ջիովանի Մարտինեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա Դամչեւսկին հանդես է եկել շվեցարական «Լազարոս», բուլղարական «Չեռնոմորեց», հոլանդական «Բրեդա», ղազախական «Ատիրաու» եւ մի շարք այլ ակումբներում: Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նա հանդես էր գալիս Կիպրոսի «Էրմիս Արադիպու» ակումբում: Դամչեւսկին Մակեդոնիայի ազգային հավաքականի թեկնածու է:

Ջիովաննի Մարտինեսը հանդես է եկել կոլումբիական «Քուինդիո», «Կորտուլուա», պերուական «Հունկայո» եւ այլ ակումբներում: Նա «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել Կոլումբիայի «Դեպորտիվո Պաստո» ակումբից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։