Ցինցինատի. Խաչանովի ու Չիլիչի մրցախաղն անավարտ է մնացել անձրեւի պատճառով (ֆոտո)

14:31   17 օգոստոսի, 2018

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի եւ խորվաթ Մարին Չիլիչի միջեւ մրցախաղը ամերիկյան Ցինցինատիում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երրորդ շրջանում անավարտ է մնացել անձրեւի պատճառով:

Առաջին սերթում 7:6 (7:5) հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ Չիլիչը, իսկ երկրորդում ուժեղ է գտնվել մոսկվացի 22-ամյա թենիսիստը՝ 6:3: Երրորդ սեթի ժամանակ մրցախաղը դադարեցվել է, երբ հաշիվը 1:1 էր: Այն կշարունակվի այսօր երեկոյան:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը 3 սեթում հաղթել էր իսպանացի Ալբերտ Ռամոս Վինյոլասին, իսկ երկրորդում ուժեղ էր գտնվել ամերիկացի Սեմ Կուերիից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։