Եվրոպայի լիգա. «Կլուժ» - «Ալաշկերտ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

21:50   16 օգոստոսի, 2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատը» Ռումինիայում հյուրընկալվել է այդ երկրի չեմպիոն «Կլուժին»: Առաջին խաղակեսից հետո Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը պարտվում է 0:2 հաշվով (տեսանյութ):

20-րդ րոպեին «Ալաշկերտի» դարպասին նշանակած 11 մետրանոցն արդյունավետ է իրացրել դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Խուան Կուլիոն: Կանոնները խախտել էր «Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը:

Ավելացված առաջին րոպեին պորտուգալացի Անտոնիո Կոնսեյսաուի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկել է ֆրանսիացի հարձակվող Բիյել Օմրանին:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվել է 0:2 հաշվով:

«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։