Դե Բրույնեի գործակալը՝ ֆուտբոլիստի վնասվածքի մասին

18:45   16 օգոստոսի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գործակալ Պատրիկ Դե Կոստերը մեկնաբանել է ֆուտբոլիստի վիճակը ծնկահոդի վնասվածքից հետ:

Կեւին Դե Բրույնեն վնասվածքը ստացել է մարզման ժամանակ եւ նախնական կանխատեսմամբ՝ բաց կթողնի մրցաշրջանի առաջին հատվածը:

«Ես զրուցել եմ Կեւինի հետ, եւ նա հաստատեց, որ մարզման ժամանակ ստացել է ծնկի վնասվածք: Դա նույն վնասվածքն է, որը նա ունեցել էր նախկինում: Ցավերը նույնն են: Այն ժամանակ նա հոդակապերի կտրվածք չուներ, եւ դա է գլխավորը: Այդ դեպքում, նա բաց կթողներ 6-9 ամիս:

Վնասվածքի լրջությունը ցույց կտան լրացուցիչ թեստերը: Վնասվածքը չի եղել բախման հետեւանքով: Կեւինը կանգնած է եղել այդ պահին»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է բրիտանական The Sun-ը:

Անցած մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» մասնակցել է 52 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 21 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։