Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International-ի հաղթող, Գաբրիել Սարգսյանը չորրորդն է Աբու Դաբիում

16:05   16 օգոստոսի, 2018

Հովհաննես Գաբուզյանը նվաճել է Washington International շախմատային մրցաշարի հաղթողի տիտղոսը: Մրցաշարին մասնակցել են 72 շախմատիստներ, այդ թվում՝ 22 գրոսմայստեր:

Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուս գրոսմայստեր Անդրեյ Ստուկոպինը Գաբուզյանին զիջել է մեկ միավոր: ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը 6 միավորով գրավել է 5-րդ տեղը:

Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաեւ կայծակնային խաղի մրցաշարը, որում Հովհաննես Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր եւ զբաղեցրել երկրորդ տեղը:

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված «Աբու Դաբի Մասթերս» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Գաբրիել Սարգսյանը, որը 7 միավորով գրավել է չորրորդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանել են ռուս Դանիիլ Դուբովը, ուկրաինացի Անտոն Կորոբովը եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչ Սալեմ Սալեհը, որոնք վաստակել են 7.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող է ճանաչվել Դանիիլ Դուբովը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 18-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը 5.5 միավոր 41-րդն էր, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով հայտնվել է 139-րդ տեղում: 

«Աբու Դաբի Մասթերսին» մասնակցել են 31 երկրների 158 շախմատիստներ, այդ թվում՝ 47 գրոսմայստեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։