Նիկո Կովաչը «Բավարիայի» ֆուտբոլիստներին արգելել է բջջային հեռախոսներից օգտվել ակումբի մարզաբազայում

14:10   16 օգոստոսի, 2018

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը թիմի ֆուտբոլիստներին արգելել է բջջային հեռախոսներից օգտվել ակումբի մարզաբազայում:

Սահմանափակումն ազդում է ամբողջ մարզաբազայի վրա՝ բացառությամբ հանդերձարանի: Ֆուտոլիստները չեն կարող սմարթֆոններից օգվել նաեւ ճաշարանում ու մերսման սենյակում, գրում է Bild-ը:

«Հանդերձարանում բջջային հեռախոսից օգտվելը նորմալ է: Սակայն, երբ մենք ճաշում ենք միասին, ապա պետք է զրուցենք իրար հետ, այլ ոչ թե խորանանք հեռախոսի մեջ: Ցանկանում եմ, որ խաղացողները հաղորդակցվեն իրար հետ»,- նշել է Նիկո Կովաչը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» է տեղափոխվել «Բավարիա»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։