ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է, Ֆրանսիան՝ նոր առաջատար

12:44   16 օգոստոսի, 2018

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 100-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո հայկական թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1227 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր առաջատար է դարձել աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը, որն առաջադիմել է 6 աստիճան: Ֆրանսիացիներին հաջորդում են Բելգիան ու Բրազիլիան: Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականն առաջադիմել է 16 աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում: Լավագույն տասնյակում են նաեւ Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան, իսկ Արգենտինան 11-րդն է:

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 70-րդն է, Լիխտենշտեյնը՝ 180-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 195-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր Ավստրիայում՝ ոչ ոքի խաղալով Մալթայի (1:1, մայիսի 29) եւ Մոլդովայի (0:0, հունիսի 4) թիմերի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.