St. Louis Rapid & Blitz GCT. Լեւոն Արոնյանը գրավեց 5-րդ տեղը

10:20   16 օգոստոսի, 2018

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Grand Chess Tour-ի երրորդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը գրավեց 5-րդ տեղը:

Արագ շախմատի ու կայծակնային խաղի (բլից) մրցաշարերի հանրագումարում Արոնյանը վաստակեց 18 միավոր: Մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 22,5 միավոր: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (21,5 միավոր) գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը (21): Չորրորդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանայի ցուցանիշն էր 20 միավոր:

Մրցաշարին մասնակցում էին նաեւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (17 միավոր), կուբացի Լենիեր Դոմինգեսը (16), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (15.5), ամերիկացի Ուեսլի Սոն (15) եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը (13.5):

Հիկարու Նակամուրան նաեւ դարձավ Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկի առաջատարը՝ վաստակելով 33 միավոր: Երկրորդ տեղում 25 միավոր հավաքած Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, իսկ Սերգեյ Կարյակինը երրորդն է՝ 24 միավոր: Լեւոն Արոնյանը 19 միավորով 5-րդն է ընդհանուր հաշվարկում:

Grand Chess Tour-ի հաջորդ փուլը եւս կանցկացվի Սենթ Լուիսում: Օգոստոսի 17-28-ը կայանալիք «Սինքֆիլդի գավաթին» մասնակցելու են Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շաքրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։