«Բարսելոնայի» տնօրեն. Չեմ կարծում, որ պատրաստվում ենք ձեռք բերել Պոգբային

17:43   15 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» տնօրեն Արյեդո Բրայդան մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:

«Չեմ կարծում, որ պատրաստվում ենք ձեռք բերել Պոլ Պոգբային՝ չնայած նրան, որ նա հրաշալի խաղացող է: Ինչ վերաբերում է Ռաֆինյային, ապա զգում եմ, որ նա, հավանաբար, կմնա «Բարսելոնայում», քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է մեր թիմին»,- Բրեյդայի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները սրվել են եւ նա կարող է հեռանալ անգլիական ակումբից: Ֆրանսիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:

Անգլիայի ավարտված առաջնությունում Պոգբան մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։