Խաբիբ Նուրմագոմեդով - Քոնոր Մաքգրեգոր մենամարտի տոմսերի գները

13:10   15 օգոստոսի, 2018

UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եւ 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտի տոմսերի գները սկսվում են 205 դոլարից եւ հասնում մինչեւ 2505 դոլարի, հայտնում է MMAfighting.com-ը:

UFC 229 մրցաշարի համար սահմանվել են 205, 255, 305, 355, 405, 555, 755, 1005, 1505, 2005, 2505 դոլարանոց տոմսեր: Մեկ անձը կարող է ձեռք բերել առավելագույնը 8 տոմս:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի ու Մաքգրեգորի միջեւ մենամարտը կկայանա հոկտեմբերին 6-ին Լաս Վեգասում: Ռուսաստանցի մարտիկը UFC-ի չեմպիոն դարձել է ապրիլի 7-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Էլ Յակվինտային։ Մաքրեգորի դեմ մենամարտում Նուրմագոմեդովն առաջին անկամ կփորձի պաշտպանել տիտղոսը:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չի գալիս 2016-ից: 2017-ին իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։