«Քաթարը» ներկայացրեց Սամուել Էտո՛Օ-ին (ֆոտո)

11:38   15 օգոստոսի, 2018

Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն պայմանագիր է կնքել Քաթարի առաջնությունում հանդես եկող «Քաթար ՍԱ»-ի հետ:

Քաթարում արդեն կայացել է 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը, հայտնում է ակումբի կայքը:

Սա Սամուել Էտո՛Օ-ի 13-րդ ակումբն է: Նրա նախորդ ակումբն էր թուրքական «Կոնյասպորը», որի հետ պայմանագիրը նա խզել էր երկկողմ համաձայնությամբ: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաեւ իսպանական «Լեգանեսում», Մադրիդի «Ռեալում», «Էսպանյոլում», «Բարսելոնայում», «Մալյորկայում», իտալական «Ինտերում» ու «Սամպդորիայում», Մախաչկալայի «Անժիում», անգլիական «Չելսիում», «Էվերտոնում» եւ թուրքական «Անթալյասպորում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։