Լոպետեգի․ Զիդանը հիանալի է աշխատել «Ռեալում», բայց դա արդեն անցյալում է

23:42   14 օգոստոսի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում կայանալիք «Աթլետիկոյի» դեմ հանդիպման մասին։

«Մենք լավ ենք պատրաստվել, կարծում եմ, որ պատրաստ ենք այդ հանդիպմանը։ «Աթլետիկոն» հիանալի թիմ է, որը միշտ ունեցել է բարձրակարգ մարզիչներ։ Զիդանը հիանալի է աշխատել «Ռեալում», բայց դա արդեն անցյալում է։ Պետք է «Ռեալն» ավելի տիտղոսակիր դարձնենք։

Գարեթ Բեյլն առաջին օրվանից հիանալի տեսք ունի, նա մոտիվացված է եւ այս թիմի անբաժանելի մասնիկն է։ Գիտեմ, թե ով է կանգնելու վաղը մեր դարպասին, սակայն այդ տեղեկությունը գաղտնի կպահեմ»,- իսպանացի մասնագետի խոսքն է փոխանցում Mundo Deportivo-ն։

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։



 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։