Պիեր Էմերիկ Օբամեյանգ․ Լյակազետի հետ իրար լավ ենք հասկանում  

18:44   14 օգոստոսի, 2018

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը խոսել է անգլիական ակումբի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետի հետ համագործակցության մասին։

«Մենք իրոք իրար լավ ենք հասկանում։  Խաղադաշտում միշտ փնտրում ենք իրար, դա նաև երևաց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, երբ Լյակազետը դուրս եկավ փոխարինման։ Ես դեմ չեմ ձախ եզրում խաղալուն, եթե Լյակազեթը լինի կենտրոնում։ Երկուսս էլ ցանկանում ենք հնարավորինս օգտակար լինել թիմին։ Ժամանակ է հարկավոր, որ հարմարվենք նոր մարզիչին։ Բարդ է «Սիթիի» նման մրցակցի դեմ խաղալը։ Պետք է պահենք դրական տրամադրվածությունը»,- Օբամեյանգի խոսքն է փոխանցում As-ը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Արսենալը» 0։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։