NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում

11:53   14 օգոստոսի, 2018

«Հյուսթոնի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը ծեծկռտուքի մասնակից է դարձել ԱՄՆ-ի Սկոտսդեյլ քաղաքի Mint գիշերային ակումբում, գրում է TMZ-ն:

Միջադեպի ականատեսներից մի կին պատմել է, որ նա նկարահանել է քաշքշուկը, սակայն Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախորդ մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողը իր ձեռքից խլել է նրա հեռախոսը եւ այն նետել շինության տանիքի վրա: Բախմանը միջամտել են գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները: Այդ կինը նշել է, որ Հարդենի հետ ակումբում գտնվող մարդկանցից մեկը նրան 200 դոլար է տվել հեռախոսի դիմաց, իսկ բասկետբոլիստն ավելի ուշ եւս 300 դոլար է տվել նրան: Կինը վերցրել է գումարը, ինչպես նաեւ գտել իր հեռախոսը տանիքի վրայից:

Ոստիկանությունում հայտնել են, որ հետաքննություն է անցկացվում տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն Ջեյմս Հարդենը որպես վկա է դիտարկվում այդ գործով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։