Հայ շախմատիստները փայլել են Ռիգայի մրցաշարում

10:57   14 օգոստոսի, 2018

Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունն ավարտվել է հայ շախմատիստների հաղթանակով:

Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը եւ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել են 7.5-ական միավոր եւ բաժանել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Հովհաննիսյանը, իսկ Պետրոսյանը արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարի ընթացքում առաջատարների թվում էր, սակայն վերջնամասում կրեց երկու պարտություն եւ գրավեց 23-րդ տեղը, փոխանցում են Հայաստանի շախամատային ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։