10:34 9 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող Նոր Զելանդիայի պատվիրակության Օլիմպիական տանը հրդեհ է բռնկվել օգոստոսի 8-ին: Լոնդոնի կենտրոնում գտնվող Օլիմպիական տնից տարահանվել է 300 մարդ:
Բրիտանացի հրշեջ-փրկարարները շատ արագ մարել են կրակը: Չի բացառվում, որ տունը կբացվի միայն Օլիմպիական խաղերի փակման օրը՝ օգոստոսի 12-ին, հաղորդում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ նորզելանդացիների Kiwi house Օլիմպիական տունը բացվել էր Լոնդոնի Խաղերից առաջ մետրոյի King's Cross կայարանի հարեւանությամբ: Այնտեղ բնակվում են մոտ 300 նորզելանդացիներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.