«Լիվերպուլի» պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ  

20:10   13 օգոստոսի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմի առաջիկա 3 շաբաթների ընթացքում, այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Լովրենը որովայնի մկանների հետ կապված խնդիրներ ունի։

«Նա պատրաստ չէ։ Անցյալ տարի Լովրենն ուներ նույն խնդիրներ, բայց կարողացավ մասնակցել հանդիպումներին։ ԱԱ-2018-ում Դեյանը 3 անգամ խաղաց 120 րոպե, ինչն ավելի բարդացրեց վնասվածքը։ Ես վստահ եմ, որ 3 շաբաթ հետո նա շարք կվերադառնա»,- Յուրգեն Կլոպի խոսքն է փոխանցում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։