Բուֆոն. Շատ գոհ եմ ՊՍԺ-ում իմ առաջին հանդիպումներից

15:40   13 օգոստոսի, 2018

ՊՍԺ-ի նորեկ, լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է իր առաջին հանդիպումները ֆրանսիական թիմում:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում 4:0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», իսկ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում 3:0 հաշվով պարտության է մատնել «Կանին»:

«Ես շատ գոհ եմ, քանի որ հաղթեցինք նաեւ երկրորդ խաղում, եւ ես դարձյալ գոլ բաց չթողեցի:

ՊՍԺ-ում առանձնահատուկ էներգետիկա է: Ես ուրախ եմ խաղալ այստեղ»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ 40-ամյա Բուֆոնն այս ամռանն է տեղափոխվել ՊՍԺ: 2001 թվականից նա հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։