«Մոնակոն» ուժեղ էր «Նանտից»

21:07   11 օգոստոսի, 2018

«Մոնակոն» հաղթանակ տարավ «Նանտի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում: Նանտում տեղի ունեցած խաղում հյուրերն առավելության հասան 3:1 հաշվով:

Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: 69-րդ րոպեին հաշիվը բացել է «Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Մարկուշ Լոպեշը, 80-րդ րոպեին աչքի է ընկել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեւան Յովետիչը: Երեք րոպե անց երրորդ գոլը խփել է կոլումբացի Ռադամել Ֆալկաոն: Ավելացված ժամանակում «Նանտը» կարողացել է խփել հեղինակության գոլը:

Առաջին խաղում «Մարսելը» 4:0 հաշվով հաղթել էր «Թուլուզին»:

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Նանտ» - «Մոնակո»՝ 1:3

Էմիլիանո Սալա, 90+2 – Մարկուշ Լոպեշ, 69, Ստեւան Յովետիչ, 80, Ռադամել Ֆալկաո, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։