Լոնդոն-2012. DreamTeam-ը կիսաեզրափակիչում է

09:10   9 օգոստոսի, 2012

ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում DreamTeam-ը 119:86 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր ավստրալացի Պատրիկ Միլսը, ով հավաքեց 26 միավոր: Ամերիկացի Կոբի Բրայանտը վաստակեց 20 միավոր:

Կիսաեզրափակիչում DreamTeam-ի մրցակիցը կլինի Արգենտինայի հավաքականը, որը պայքարից դուրս է թողել բրազիլացիներին: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ռուսաստանի եւ Իսպանիայի թիմերը:

30-րդ Օլիմպիական խաղեր
Բասկետբոլ, տղամարդիկ
1/4 եզրափակիչ

ԱՄՆ – Ավստրալիա՝ 119:86 (28:21, 28:21, 28:28, 35:16)

ԱՄՆ. Բրայանտ  (20 միավոր), Ուիլյամս (18), Էնտոնի (17), Դյուրանտ (14), Ջեյմս (11), Լավ (10):

Ավստրալիա. Միլս (26), Ինգլս (19), Նիլսեն (11):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.