«Բավարիայի» կիսապաշտպանը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն  

20:44   10 օգոստոսի, 2018

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերը, հայտնում է Onda Cero-ն։

27-ամյա բրազիլական արմատներով իսպանացու համար Արքայական ակումբը վճարելու է 40-50 միլիոն եվրո։ Տիագոն «Բարսելոնայի» սան է։ Նա «Բավարիայում» է անցկացրել նախորդ 5 մրցաշրջանները։

Ալկանտարային ձեռք բերելով Արքայական ակումբը ցանկանում է լրացնել այն բացը, որն առաջացել է Մատեո Կովաչիչի տեղափոխությունից հետո։ Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը կարիերան շարունակելու է Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիական ակումբից էլ Մադրիդ է տեղափոխվել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։