ԵL․ «Ալաշկերտը» պարտվեց «Կլուժին» (ֆոտո)  

21:52   9 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունեց ռումինական «Կլուժին»։ Երևանի «Հանրապետական» ստադիոնում գրանցվեց 0։2 հաշիվը։

5-րդ րոպեին «Ալաշկերտի» պաշտպանության սխալից օգտվեց Ջորջե Ցուկուդյան։

Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հանդիպման առաջին հատվածում տիրում էր նախաձեռնությանը, հայկական ակումբը փորձում էր հաջողության հասնել հիմնականում հեռահար հարվածների օգնությամբ։ Սակայն լուրջ սպառնալիք «Կլուժի» դարպասին չեղավ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում երևանյան ակումբի պաշտպան Օլիվիեր Պրաժնովսկին սեփական տուգանայինում խախտեց կանոնները։ Նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ջորջե Ցուկուդյան։

Արդյունք չտվեց նաև Էդգար Մանուչարյանի և Սեզար Ռոմերոյի խաղադաշտում հայտնվելը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին։

«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» (Հայաստան) - Կլուժ (Ռումինիա)՝ 0։2

Ջորջե Ցուկուդյա, 5, 49 (11մ)

«Ալաշկերտի» կազմը․ Օգնեն Չանչարևիչ, Տարոն Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Օլիվեր Պրաժնովսկի, Գուստավո Մարմենտինի (Էդգար Մանուչարյան, 53), Ժեֆերսոն (Սեզար Ռոմերո, 65), Արթուր Եդիգարյան (Դանիլո Սեկուլիչ, 52), Ուորոշ Նենադովիչ, Արտակ Գրիգորյան։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։