01:27 9 օգոստոսի, 2012Աթլետիկայի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մելիք Ջանոյանը նիզակի նետման հատվածում գրավեց 39-րդ տեղը 44 մասնակիցների մեջ: Որակավորման փուլում Ջանոյանը երեք փորձերից լավագույնի ժամանակ ցույց տվեց 72.64 մետր արդյունք: Նա ավարտեց ելույթը` չմտնելով եզրափակիչ:
Որակավորման արգելքի հաղթահարման անցողիկ արդյունքը եղավ 80.39 մետրը:
Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի ռեկորդակիր Յան Ժելեզնու սան չեխ Վիտեսլավ Վեցսելը` 88.34 մետր: Սա Վեցսելի աձնական ռեկորդն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.