Պաշտոնական․ Կուրտուան տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ», իսկ Կովաչիչը՝ «Չելսի»  

23:31   8 օգոստոսի, 2018

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը Արքայական ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր։ Բուժզննում անցնելուց հետո Կուրտուան պաշտոնապես կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։

Գործարքում ներառվել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ խաղալու է «Չելսիում»։

Անգլիական ակումբը չէր ցանկանում վաճառել Կուրտուային մինչեւ չգտներ հավասարազոր փոխարինող։ Բիլբաոյի «Աթլետիկից» 80 միլիոն եվրոյով 23–ամյա իսպանացի Կեպա Արիսաբալագային գնելուց հետո անգլիական ակումբը բաժանվեց Կուրտուայից։

Անցած մրցաշրջանում Կուրտուան «Չելսիում» անցկացրել է 46 հանդիպում եւ բաց է թողել 47 գոլ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։