Խուլյեն Լոպետեգի․ Վստահ եմ, որ Մոդրիչը մնալու է «Ռեալում»  

11:25   5 օգոստոսի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին Չեմպիոնների միջազգային գավաթում տեղի ունեցած Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո խոսել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։  

«Ակումբի նախագահն արդեն ամեն բան ասել է, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Գրկաբաց սպասում ենք Մոդրիչին, նա հիանալի խաղացող է։ Աշխարհի առաջնությունից հետո անձամբ խոսել եմ նրա հետ: Տեսնենք՝ կկարողանա նա մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին (օգոստոսի 15-ին)։

Մոդրիչին ասել եմ, որ շատ եմ հավանում նրա խաղը։ Նա «Ռեալի» խաղացող է և վստահ եմ, որ մնալու է այս թիմում»,- Լոպետեգիի խոսքն է փոխանցում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտերը»։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։