ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց եւս 2 մեդալ

21:20   4 օգոստոսի, 2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը ոսկե մեդալին գումարեց եւս 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) պարտություն կրեց:

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Գեորգի Էլբակիձեի նկատմամբ, Արման Անդրեասյանը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց բուլղարացի Վեսելին Պետրովից, իսկ Արման Ավագյանը ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտության կրեց ուկրաինացի Ալդլան Բատաիեւից:

Օգոստոսի 4-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակիչում 11:6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Ջելեպին:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել էին Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճեցին եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թեւանյանը  (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նրանք պայքարը կսկսեն սփոփիչ գոտեմարտերից:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։