17:48 8 օգոստոսի, 2012Նրանց համար, ում թանկ է հայ-ռուսական համագործակցությունը՝ Գալստյանի հաղթանակը շատ կարեւոր եւ թանկ խորհրդանիշ է, հայտարարել է Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջին ոսկին 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը։
«Մենք շնորհավորում ենք մարզիկներին Օլիմպիադայում մեծ հաջողության հասնելու առթիվ, անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Իսկապես, որոշ մրցաձեւերում մենք ավելին էին սպասում, իսկ այնտեղ, որտեղ ակնկալիք չկար՝ ստացվեց։ Սպորտը մնում է սպորտ։ Ամեն դեպքում, մենք հպարտանում ենք մեր մարզիկներով։ Օլիմպիադան դեռ չի ավարտվել։ Դեռ վաղ է ամփոփել վերջնական արդյունքները։ Մենք կվերլուծենք արդյունքները ավելի ուշ եւ կանենք համապատասխան հետեւություններ։ Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր գերազանց արդյունք են ցույց տվել։ Ռուսաստանը կշարունակի աջակցել օլիմպիական շարժմանն ու օլիմպիզմի սկզբունքներին»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Բոլոր նրանց համար, ում թանկ է հայ-ռուսական համագործակցությունը՝ Գալստյանի հաղթանակը շատ կարեւոր եւ թանկ խորհրդանիշ է։ Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ մենք միասին ավելի ուժեղ ենք։ Ի դեպ, Հայաստանի օլիմպիական թիմում եւս կան Ռուսաստանում ծնված մարզիկներ։ Ընդհանուր առմամբ, մեր թիմի ելույթը գնահատում են ոչ վատ եւ հաջողություն եմ մաղթում մնացած օրերում»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները այցելել էին Լոնդոն եւ հետեւել էին մի շարք մրցումների ընթացքին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.