20:28 30 հուլիսի, 2018UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորի հետ կայանալիք մենամարտի մասին։
«Մինչեւ այժմ չեմ հավատում, որ Քոնորի հետ մենամարտը տեղի է ունենալու։ Ցանկանում եմ նրան համեստություն սովորեցնել։ Կփորձեմ «փչացնել» դեմքը։ Ցանկանում եմ նաև հոգեբանորեն կոտրել նրան։ Մաքրեգորի հետ դիմակայությունն արդեն վաղուց անձնական հարց է դարձել»,- երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է Նուրմագոմեդովը, փոխանցում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ UFC-ին դեռ պաշտոնապես չի հայտնել մենամարտի օրը, սակայն տեղեկություն կա, որ այն կայանալու է հոկտեմբերի 6-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.