«Բարսելոնան» 1.5 միլիոն եվրո կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման համար

16:35   8 օգոստոսի, 2012

«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական հանդիպման կազմակերպիչները կատալոնական ակումբին կվճարեն 1.5 միլիոն եվրո, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ժամանել են Շվեդիայի Գյոթեբորգ քաղաք, որտեղ այսօր՝ օգոստոսի 8-ին, ընկերական հանդիպում կանցկացնեն Անգլիայի 19-ակի չեմպիոնի հետ: 

Տիտո Վիլանովայի թիմը Շվեդիայում կմնա մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ ուրբաթ օրը կուղեւորվի Ռումինիա, որտեղ ընկերական հանդիպման շրջանակում ուժերը կչափի Բուխարեստի «Դինամոյի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։