«Ռուբինը» Խորեն Բայրամյանի հետ հաղթեց «Կրասնոդարին»

21:56   29 հուլիսի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»: Կազանցիների կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը:

Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը «Ռուբինի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: 26-ամյա ֆուտբոլիստը հանդես եկավ աջ պաշտպանի դիրքում:

Հիշեցնենք, որ «Ռուբինն» այս ամռանն է մեկ տարով վարձակալել Խորեն Բայրամյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ռոստովին»:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ռուբին» - «Կրասնոդար»՝ 2:1

Սերդար Ազմուն, 9, 38 – Ֆյոդոր Սմոլով, 31

«Արսենալ Տուլա» - «Դինամո»՝ 0:0

Հեռացում՝ Աբդուլ Ազիզ Տետե, 7 («Դինամո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։