Լյուիս Հեմիլթոնի 5-րդ հաղթանակն այս մրցաշրջանում

21:32   29 հուլիսի, 2018

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ֆինն Կիմի Ռայկոնենը «Ֆերարիից»:

Լյուիս Հեմիլթոնը 5-րդ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում եւ 67-րդը կարիերայում: Բրիտանացի ավտոարշավորդը 213  միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելն ունի 189  միավոր, իսկ Կիմի Ռայկոնենը 146  միավորով երրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։