Հայաստանի Մ-18 հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում

17:10   28 հուլիսի, 2018

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը Կոսովոյում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Վերջին խաղում հայ բասկետբոլիստները 58:67 հաշվով պարտվեցին Սան Մարինոյի հավաքականին եւ գրավեցին 8-րդ տեղը: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Արտյոմ Փեչենջյանը Հայաստանի թիմի կազմում վաստակեց 19 միավոր:

Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղերում Հայաստանի թիմը պարտվել էր Մոնակոյին (46:79), Իռլանդիային (64:96), Մոլդովային (72:86) եւ միակ հաղթանակը տարել Մալթայի նկատմամբ (77:66):

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։