Անդրեյ Տալալաևը՝ «Տոբոլից» կրած պարտության մասին․ Մեզ մոտ չստացվեց խաղը առջևի գծում

22:13   26 հուլիսի, 2018

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Տոբոլից» 1։2 հաշվով կրած պարտությունը

«Տոբոլը» շատ համախմբած թիմ է: Մենք գիտեինք, թե ուր ենք գալիս: Դիտել էինք նրանց խաղերը և գիտեինք, որ նրանք վերջին խաղերում պարտություն չեն կրում: Մեր թիմը բոլորովին վերջերս է հավաքվել, և սա մեր 8-րդ խաղն էր: Ցավալի է, իհարկե, առաջին անգամ զգալ պարտության համը: Ի՞նչը խանգարեց: Կան օբյեկտիվ պատճառներ՝ մեր խաղի որակը խաղադաշտում և սուբյեկտիվ՝ խաղի նախապատրաստական փուլը, խնդիրների հաղթահարումը, խոտածածկը և խաղի մեկնարկի ժամը:

Մենք սպասում էինք նման խաղ «Տոբոլից» և մի փոքր սխալ խաղացինք երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ցավալի է, որ անհատական սխալներ եղան, որովհետև «Տոբոլը» ինչ-որ յուրահատուկ վտանգավոր պահեր չուներ: Այո, եզրային անցումներ եղան, բայց դժվար է հիշել 100 տոկոսանոց գոլային պահեր: Մեզ մոտ չստացվեց խաղը առջևի գծում: Իրավիճակը շտկելու համար մենք փոխարինումներ կատարեցինք, ինչն արդյունքում աշխատեց: Մենք առայժմ կես քայլ ենք արել և ես հուսով եմ, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում: Նկատողություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք թիմի մեջ կմնան: Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին համբերության համար և ասացի, որ անհրաժեշտ է պատրաստվել պատասխան խաղին»,- Տալալաևի խոսքը փոխանցում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Այս դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» առաջատարներից հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը հուլիսի 26-ի առավոտյան էին ժամանել Ղազախստան, քանի որ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չէին կարողացել թիմի հետ մեկնել նախօրեին:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։