Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

20:41   26 հուլիսի, 2018

Հայտնի է «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ, Գագիկ Դաղբաշյան, Օլիվեր Պրազնովկսի, Տարոն Ոսկանյան, Գորան Անտոնիչ, Մլադեն Զելկանովիչ, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան։

«Սուտյեսկա» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա Նիկշիչա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ 2 թիմերն էլ Եվրոպայի լիգայում են հայտնվել, քանի որ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։ «Ալաշկերտը» պարտվել է շոտլանդական «Սելթիկին», իսկ «Սուտյեսկան»՝ ղազախական «Աստանային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։