Հենրիխ Մխիթարյան. Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քննադատում են Օզիլին

13:43   26 հուլիսի, 2018

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ակումբակից Մեսութ Օզիլին, որը Ռուսաստանում այս ամռանը կայացած ԱԱ-2018-ից առաջ հայրենիքում քննադատության թիրախում էր հայտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկար հրապարակելու համար: Վերջերս Օզիլը հայտարարեց նաեւ Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին: 

«Մի կողմից տխուր էր լսել այդ մասին, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այդ որոշումից հետո պետք է աջակցենք ու հարգենք Օզիլին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ գիտի, թե ինչ է անում ու ինչ է ցանկանում անել: Չեմ ցանկանում քննադատել որևէ մեկին եւ չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քննադատում են նրան, քանի որ ֆուտբոլ խաղում է ոչ թե մեկ խաղացող, այլ՝ 11: Դա թիմային աշխատանք է՝ սկսած մարզիչներից մինչեւ բժշկական շտաբը: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի քննադատել Օզիլին: Մենք կաջակցենք նրան»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է HaytersTV-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա Օզիլը 2009 թվականից էր հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 92 խաղ ու խփել է 23 գոլ, իսկ 2014-ին դարձել աշխարհի չեմպիոն:

Այս օրերին «Արսենալը» հավաք է անցկացնում Սինգապուրում, որտեղ հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։