16:00 25 հուլիսի, 2018Երեւանի «Փյունիկի» 5 առաջատար խաղացողներ, հավանաբար, չեն մասնակցի ղազախական «Տոբոլի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղին, որը կայանալու է Ղազախստանում:
Sport24-ը գրում է, որ հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը չեն ստացել Ղազախստանի մուտքի վիզա եւ մնացել են Երեւանում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեցին նաեւ «Փյունիկի» մամուլի ծառայությունից: Երեւանյան ակումբը Ղազախստան է մեկնել հուլիսի 25-ին: Թիմի հետ չէ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որն առողջական խնդիրներ ունի:
«Տոբոլ» - «Փյունիկ» խաղը կկայանա հուլիսի 26-ին Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում:
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.