12:27 8 օգոստոսի, 2012ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 559 միավորով զբաղեցնում է 56-րդ տեղը:
Առաջատարն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիան երկրորդն է, Անգլիան՝ երրորդը
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան զբաղեցնում է 6-րդ տեղը, Դանիան՝ 10-րդ, Չեխիան՝ 19-րդ, Բուլղարիան՝ 94-րդ, իսկ Մալթան՝ 143-րդ:
Վարդան Մինասյանի թիմի առաջիկա մրցակիցը՝ Բելառուսի հավաքականը, 447 միավորով 76-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:
ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ
1. Իսպանիա - 1605 միավոր
2. Գերմանիա – 1474
3. Անգլիա - 1294
4. Ուրուգվայ - 1236
5. Պորտուգալիա - 1213
6. Իտալիա – 1192
7. Արգենտինա - 1098
8. Հոլանդիա - 1053
9. Խորվաթիա - 1050
10. Դանիա – 1017
11. Ռուսաստան - 1016
12. Հունաստան - 1003
13. Բրազիլիա - 991
19. Չեխիա - 854
30. Թուրքիա - 735
56. Հայաստան – 559
76. Բելառուս - 447
94. Բուլղարիա - 373
108. Ադրբեջան - 308
143. Մալթա -196
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.