Լեւոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային

15:14   25 հուլիսի, 2018

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Chess.com կայքի կազմակերպած Speed Chess Championship մրցաշարում, որն անցկացվում է համացանցի միջոցով:

Առաջին տուրում Արոնյանը 20.5-6.5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) զույգի հաղթողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի հնդիկ Վիդիթ Գուջրաթիի հետ: Այդ մրցախաղը կկայանա օգոստոսի 30-ին՝ Երեւանի ժամանակով 20.00-ին: Զավեն Անդրիասյանը մրցաշարին մասնակցության իրավունքը է նվաճել որակավորման փուլի արդյունքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։