Բրիտանական մամուլը պարզել է, թե ինչու է Մոուրինյոն ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

13:35   24 հուլիսի, 2018

Բրիտանական մամուլը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ:

Express.co.uk-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնել է ձեռք բերել Մխիթարյանին, որպեսզի սիրաշահի նրա գործակալ Մինո Ռայոլային ու իրականացնի նաեւ Պոլ Պոգբայի տրանսֆերը: Իտալացի գործակալը համագործակցում է նաեւ ֆրանսիացի կիսապաշտպանի հետ, որը Մխիթարյանի տրանսֆերից հետո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին հաճախ էր դուրս թողնում թիմի հայտացուցակից՝ նշելով, որ նա պատրաստ չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք էր բերել 42 միլիոն եվրոյով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։