«Լիվերպուլի» ներկայացուցիչները կբանակցեն Վիդայի հետ  

20:41   23 հուլիսի, 2018

Խորվաթիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Դոմագոյ Վիդան, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կիևի «Դինամոյից» տեղափոխվեց թուրքական «Բեշիկթաշ», կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում։

«Լիվերպուլի» ներկայացուցիչներն առաջիկա օրերի ընթացքում մեկնելու են Թուրքիա, որտեղ պետք է բանակցեն Վիդայի հետ, հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱԱ-2018-ի փոխչեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են «Վեստ Հեմը», «Էվերտոնը» և Մադրիդի «Աթլետիկոն»։ «Բեշիկթաշը» ֆուտբոլիստի համար պահանջում է 35 միլիոն եվրո։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։