«Միլանը» պայմանագիր է առաջարկել Իգուաինին

17:47   23 հուլիսի, 2018

Իտալական «Միլանի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, հաղորդում է Gazzetta dello Sport–ը։

«Միլանը» 30–ամյա ֆուտբոլիստին առաջարկել է չորս տարվա պայմանագիր, տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձով։

Մադրիդի «Ռեալից» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուց հետո «Յուվենտուսը» կվաճառի մի քանի խաղացողների։

Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է նրան առաջարկել տարեկան 7 միլիոն եվրո։ «Յուվենտուսում» Իգուաինի աշխատավարձը 7.5 միլիոն եվրո է։

Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Իգուաինը 50 խաղում խփել է 23 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։