Յագանի, Գելոյանի, Ահարոնյանի գոլերն ու Պիզելիի վճռորոշ տուգանային հարվածը

11:42   23 հուլիսի, 2018

Բելգիական «Էյպենը» ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Տյուբիզին»: Երկրորդ գոլը ավելացված ժամանակում խփել է «Էյպենի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Իվան Յագանը, որն անցկացրել է երկրորդ խաղակեսը:

Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում «Ակտոբեն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել «Ժետիսուին»: «Ակտոբեի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որի իրացրած տուգանային հարվածից հետո թիմակիցները գրավել են մրցակցի դարպասը: «Ժետիսուի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել են նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Մալաքյանը:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի երկրորդ տուրում «Շիննիկը» մրցակցի խաղադաշտում երկու գոլ է խփել «Սիբիրին»: Հանդիպման հաշիվը բացել է Յարոսլավլի թիմի նորեկ, կիսապաշտպան Իշխան Գելոյանը:

Նովոռոսիսկի «Չեռնոմորեցը» ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Օկեանին»: Երկրորդ գոլի հեղինակը հարձակվող Մանվել Ահարոնյանն է, որը «Չեռնոմորեց» է տեղափոխվել «ԲՄԱ-Խաբարովսկի» երիտասարդական թիմից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։