22:52 21 հուլիսի, 2018Ձախողման պատճառը վերաբերմունքն էր խաղի նկատմամբ, պետք է վերադարձնել ուրախության եւ կրքի զգացումը, որ կար մեր թիմի խաղում, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ ամփոփելով Բունդեսթիմի մասնակցությունը Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունում: Գերմանիան պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
«Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարության հետ քննարկումը կառուցողական էր եւ օգտակար: Մեր մասնակցությունը վերլուծել ենք մանրամասն, լուրջ եւ ինքնաքննադատությամբ: Եզրակացությունը վճռորոշ նշանակություն կունենա ապագայի համար: Ղեկավարությունը շարունակում է աջակցել մեզ:
Հիասթափությունը մեծ էր, բայց պետք է հանգիստ լինել եւ իրավիճակին նայել կողքից: Նույնը վերաբերում է խաղացողներին: Նրանք հիմա զբաղված են ակումբներում: Կշարունակեմ զրուցել նրանց հետ փոխադարձ հարգանքի հիման վրա: Նոր միջազգային օրացույցի մեկնարկից առաջ կմտածենք մեր քայլերը»,- Լյովի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը:
Լյովը Գերմանիայի հավաքականը ղեկավարում է 2006 թվականից։ 2014-ին թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.